Հայտնաբերվեց Առինջ համայնքում
07.01.2022 13:54
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները հունվարի 6-ին, ժամը 12.10-ին, Առինջ համայնքից հայտնաբերել և բերման են ենթարկել 1977 թ. ծնված Համլետ Ա.-ին, որը հունվարի 5-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 243-րդ հոդվածի (Տրանսպորտային միջոցը հարբած կամ տասնվեց տարին չլրացած անձին հանձնելը) 1-ին մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Համլետ Ա.-ն ներկայացվել է նախաքննական մարմնին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: