Առցանց հանդիպում Եվրոպոլի ներկայացուցիչների հետ
25.01.2021 10:30
Միջոցառումներ
Հունվարի 21-ին տեղի ունեցավ առցանց հանդիպում ՀՀ ոստիկանության, Արտաքին գործերի և Արդարադատության նախարարությունների ու Եվրոպոլի ներկայացուցիչների միջև:
Քննարկվեցին «Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինների և Եվրոպական միության իրավապահ ոլորտում համագործակցության գործակալության միջև համագործակցության հաստատման վերաբերյալ» աշխատանքային համաձայնագրի նախագիծը, ինչպես և համաձայնագրի ստորագրման ու հետագա համագործակցության համար անհրաժեշտ քայլերը։
Եվրոպոլի ներկայացուցիչներին ներկայացվեց ՀՀ ոստիկանության, ինչպես և համաձայնագրի 2-րդ հավելվածով սահմանված՝ ՀՀ իրավապահ մարմինների գործունեությունը: Բարձրացված հարցերին տրվեցին հստակ պարզաբանումներ:
Քննարկումներն ավարտելուց և համապատասխան ընթացակարգեր անցնելուց հետո համաձայնագիրը կներկայացվի ստորագրման: