ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Խուզարկությամբ հրացան և 15 փամփուշտով փամփշտակալ է հայտնաբերվել

Օրերս ոստիկանության ծառայողները մի քրեական գործի շրջանակներում խուզարկություն են կատարել Վայոց ձորի մարզի Զառիթափ գյուղի բնակիչ, 1961 թ. ծնված Արմեն Ա.-ի բնակարանում, որտեղից հայտնաբերվել և առգրավվել է ապօրինի պահվող «ԻԺ 18Ե» տիպի մեկփողանի ողորկափող հրացան և փամփշտակալ՝ 15 փամփուշտով:
Առգրավված հրացանը և փամփուշտները ուղարկվել են փորձաքննության:
Կատարվում է նախաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: