ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

ԱՅՍՕՐ. հանդիպում լրագրողների հետ՝ նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ

ԱՅՍՕՐ. հանդիպում լրագրողների հետ՝ նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ

Օգոստոսի 27-ին, ժամը 14.30-ին, ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության մամլո սրահում տեղի կունենա հանդիպում զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ: Թեման` «Նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ հայտարարված անվտանգ երթևեկության միամսյակը և այդ ուղղությամբ ոստիկանության կողմից իրականացվելիք աշխատանքները»:
Հանդիպմանը կմասնակցեն ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Նորիկ Սարգսյանը և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը:
Լրագրողներին խնդրում ենք ներկայանալ ոչ ուշ, քան ժամը 14.20-ը:
Հասցեն` Երևան, Նալբանդյան 130, ՀՀ ոստիկանության Մշակույթի կենտրոն, 2-րդ հարկ:
Տեղեկատու հեռախոս՝ 010-54-73-14: