1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Հանդիպում լրագրողների հետ՝ նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ (ՏԵՍԱՆՅՈՒԹ և ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

27.08.2015 17:05 Միջոցառումներ
Հանդիպում լրագրողների հետ՝ նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ (ՏԵՍԱՆՅՈՒԹ և ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Օգոստոսի 27-ին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության մամլո սրահում ՃՈ ճանապարհապարեկային ծայության բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Նորիկ Սարգսյանի և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանի մասնակցությամբ տեղի ունեցավ մամլո ասուլիս՝ նվիրված նոր ուսումնական տարվա մեկնարկին:
Նորիկ Սարգսյանը նախ խոսեց ամառային ամիսներին երեխաների մասնակցությամբ ճանապարհատրանսպորտային պատահարները կանխարգելեու ուղղությամբ տարված աշխատանքների մասին՝ ներկայացնելով վիճակագրական տվյալներ:
2015 թվականի առաջին հինգ ամիսների ընթացքում միջին տվյալով յուրաքանչյուր ամիս գրացվել է երեխաների մասնակցությամբ 26 պատահար, իսկ ամառային ամիսներին պատահարների թիվը հասել է 41-ի, ինչը Նորիկ Սարգսյանը կապեց ամառային ամիսներին երեխաների ավելի ազատ ռեժիմում գտնվելու և ծնողների ու մանկավարժների հսկողությունից որոշակիորեն դուրս մնալու հետ: Պատկերը սեպտեմբերի 1-ից այլ է լինելու:
Նախապատրաստական աշխատանքների շրջանակում հանդիպումներ են կազմակերպվել դպրոցների տնօրենների և մանկավարժական կոլեկտիվների հետ՝ առկա խնդիրները քննարկելու նպատակով: Ուսումնասիրվել է ճանապարհափողոցային ցանցի երթևեկության կազմակերպման տեխնիկական միջոցների հագեցվածությունը, թարմացվել են գծանշումներն ու ճանապարհային նշանները, ինչպես և գծանշվել են նոր հետիոտնային անցատեղեր՝ հատկապես դպրոցների մոտակայքում:
Հենրիկ Նավասարդյանն էլ իր հերթին ներկայացրեց Երևանի քաղաքապետարանի ձեռնարկած աշխատանքները:
Ասուլիսի ավարտին հյուրերը պատասխանեցին լրագրողների հարցերին: