10-ամյա աղջկա վրաերթի ենթարկած և փախուստի դիմած ավտոմեքենայի վարորդը ներկայացել է ոստիկանություն
28.04.2015 11:18
ՃՏ պատահարներ
Ինչպես տեղեկացրել էինք՝ ապրիլի 27-ին, ժամը 13.00-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևանի Շինարարների փողոցի թիվ 11 շենքի դիմաց վրաերթի էր ենթարկել 10-ամյա աղջկա, պատճառել վնասվածքներ և դիմել փախուստի:
Երեխան տեղափոխվել էր հիվանդանոց:
Ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ նույն օրը 1978 թ. ծնված Արման Հ.-ն ներկայացել է ոստիկանության բաժին և հայտնել, որ վրաերթը «Մերսեդես» ավտոմեքենայով կատարել է ինքը։
Կատարվում է քննություն։
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: