ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Դրամապանակի գողին հայտնաբերեցին

28.10.2015 18:10 Գողություն

Հոկտեմբերի 2-ին, ժամը 17.10-ին, 1983 թ. ծնված Սյուզի Ա.-ն ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում էր տվել, որ թիվ 47 ավտոբուսում գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է 440 դոլար և 30.000 դրամ:
Հոկտեմբերի 27-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի և Կենտրոնականի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված գողությունը կատարել է 1960 թ. ծնված Աբրահամ Ք.-ն, ով նույն օրը, ժամը 12.00-ին, տնից ներկայացվել է բաժին և տվել խոստովանական ցուցմունք:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: