Գողացել էր ավտոմեքենայի էլեկտրական մարտկոցը
04.02.2016 09:46
Գողություն
Ոստիկանության Ավանի բաժանմունքի ծառայողները 1987 թ. ծնված Գարուշ Ա.-ին հայտնաբերեցին Երևանի Մուրացանի փողոցի տներից մեկում: Գողություն կատարելու կասկածանքով բերման ենթարկեցին բաժին:
Խոստովանությունը չուշացավ. 2015 թ. սեպտեմբերին Երևանի Իսահակյան թաղամասի թիվ 1/3 շենքի բակում կայանված, 1952 թ. ծնված Վլադիմիր Հ.-ի «Դոջ» մակնիշի ավտոմեքենայից գողացել էր էլեկտրական մարտկոցը:
Վնասի չափը պարզվում է:
Կատարվում է հետաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: