ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Զենք-զինամթերք և թմրամիջոց՝ խուզարկությամբ

Ապրիլի 17-ին ոստիկանության Մարաշի բաժանմունքի ծառայողները, Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության 1-ին ատյանի դատարանի որոշմամբ, 1991 թ. ծնված Նարեկ Ա.-ին պատկանող ավտոտնակի խուզարկությամբ հայտնաբերել են «ՏՕԶ» տիպի, 16 մմ տրամաչափի, երկփողանի, ողորկափող որսորդական հրացան, իսկ Պ. Սևակի փողոցի թիվ 5 հասցեի մոտ կայանված, նրան պատկանող «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայից՝ 2 կաթոցիչ, թղթով փաթեթավորված դեղնականաչավուն զանգվածներ` ընդհանուրը` 18,77 գրամ:
Ոստիկանության Մարաշի բաժանմունքում խուզարկությամբ Նարեկ Ա.-ի տաբատի գրպանից հայտնաբերվել է 1 կաթոցիչ` դեղնականաչավուն զանգվածով:
Պարզվել է, որ նրա հետ Մարաշի բաժանմունք բերման ենթարկված, 1980 թ. ծնված Արամ Մ.-ն 2010 թ. փետրվարի 24-ից ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի /խարդախություն/ 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով:
Կատարվում է քննություն: