Գողության փորձ, հետախուզում, հայտնաբերում
18.09.2015 11:04
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` սեպտեմբերի 17-ին, ժամը 18.00-ին, բաժին է ներկայացել 1994 թ. ծնված Գեղամ Ա.-ն, ով սեպտեմբերի 17-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 34-177 հոդվածի /գողության փորձ/ 3-րդ մասի 1.1 կետի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: