1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

«Զինանոց-2015» օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում

Հոկտեմբերի 26-ին, ժամը 17.30-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնի և Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 4-րդ վաշտի ծառայողները Երևանի Բագրատունյանց փողոցի թիվ 2 հասցեի մոտից, ապօրինի զենք պահելու կասկածանքով, բերման են ենթարկել 1991 թ. ծնված Գոռ Ի.-ին, ում ձեռքի պայուսակից հայտնաբերվել է «Ատմագա» գազային ատրճանակ՝ փամփշտատուփում՝ 4 փամփուշտով, նույն պայուսակի մեջից՝ 2 փամփուշտ և զենք պահելու և կրելու ժամկետանց լիցենզիա:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:

***
Ոստիկանության Թալինի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, հոկտեմբերի 26-ին, ժամը 17.35-ին, անհայտ քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ մասնակցել է ԼՂՀ ինքնապաշտպանական մատերին և զինամթերք է թողնում Դաշտադեմ գյուղ տանող ավտոճանապարհին կից աղբանոցի մոտ:
Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրից հայտնաբերել է պոլիէթիլենային փաթեթ, որի մեջ եղել է 7.62 մմ տրամաչափի` 40, 5.45 մմ տրամաչափի 180 փամփուշտ և ծխանռնակ:
Նշանակվել է փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:

***
Ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, հոկտեմբերի 26-ին, ժամը 12.25-ին, 1979 թ. ծնված Հրաչիկ Հ.-ն կամավոր հանձնել է մեկփողանի, «ԻԺ-18» տիպի, 12 մմ տրամաչափի որսորդական հրացան:
Հրաչիկ Հ.-ն հայտարարել է, որ հոկտեմբերի 26-ին, ժամը 10.00-ի սահմաններում, հրացանը հայտնաբերել է իրենց տան նկուղում մաքրման աշխատանքներ կատարելու ժամանակ և որ այն պատկանել է հանգուցյալ պապին:

***
Ոստիկանությա Տաշիրի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, հոկտեմբերի 26-ին, ժամը 14.10-ին, 1962 թ. ծնված Գեղեցիկ Ս.-ն կամավոր հանձնել 7.62 մմ տրամաչափի փամփուշտ,5.45 մմ տրամաչափի 20 փամփուշտ և «Ֆ1» տիպի նռնակ` պայթուցիչով, և հայտարարել է, որ դրանք հայտնաբերել է նույն օրը իրենց ցախանոցի տանիքում` տանիքի վերանորոգման աշխատանքների կատարման ժամանակ, և որ դրանք պատկանել են հանգուցյալ ամուսնուն, ով դրանք ձեռք էր բերել 1994 թ. ԼՂՀ պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու ընթացքում:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն: