ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Մամուլի ասուլիս ոստիկանությունում

Մարտի 18-ին ոստիկանությունում տեղի ունեցավ մամուլի ասուլիս: Բանախոսներն էին ոստիկանության պետի առաջին տեղակալ Արամ Հովհաննիսյանը և ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը:
Ներկայացվեցին ոստիկանության 2021 թ. օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքները և ՀՀ կառավարության ծրագրով նախատեսված միջոցառումների կատարման ընթացքը: 2021 թ. հանրապետությունում արձանագրված հանցագործությունների վիճակագրությունը ներկայացրեց ոստիկանության պետի առաջին տեղակալ Արամ Հովհաննիսյանը՝ նշելով, որ հանցագործությունների ընդհանուր թիվը 3777 դեպքով աճել է, ինչը հիմնականում պայմանավորված է գողությունների, ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու, խարդախությունների, ինչպես և լատենտային համարվող թմրամիջոցների հետ կապված հանցագործությունների աճով: Աճել են նաև սպանության, սպանության փորձի, զենքի գործադրմամբ խուլիգանության, ավազակության, տրանսպորտային միջոցներ փախցնելու և համակարգչային տեխնիկայի միջոցով հափշտակությունների դեպքերը:
Արամ Հովհաննիսյանը նշեց, որ հանցագործությունների աճի զսպման ուղղությամբ արդեն իսկ տրվել են հանձնարարականներ՝ հստակ գործողություններ և կանխարգելիչ ու օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու ուղղությամբ, ինչն արդեն տվել է դրական արդյունք: Նա, մասնավորապես, անդրադարձավ պարբերաբար իրականացվող ուժեղացված ծառայություններին, որոնց շրջանակում առգրավվում են ապօրինի պահվող զենք-զինամթերք, հայտնաբերվում հետախուզվողներ, բացահայտվում հանցագործություններ:
Ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը լրագրողներին ներկայացրեց կառավարության ծրագրով նախատեսված միջոցառումների կատարման ընթացքը: Խոսելով ոստիկանությունում ընթացող բարեփոխումների մասին՝ հատկապես անդրադարձավ պարեկային ծառայությանն ու պարեկների վերապատրաստման դասընթացներին:
Հանդիպման ավարտին Արամ Հովհաննիսյանն ու Արա Ֆիդանյանը պատասխանեցին լրագրողների հարցերին: