Ավազակային հարձակում Արմավիրի մարզում
Նոյեմբերի 5-ին, ժամը 09.45-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Վաղարշապատի բաժնում հաղորդում է ստացվել, որ մտել են Սամաղար գյուղի տներից մեկը, մարդկանց ծեծել, կապել ձեռքերը և թալանել:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նոյեմբերի 4-ին, ժամը 03.00-ի սահմաններում, դիմակավորված 2 անձինք՝ ձեռնոցներով, տան մուտքի դուռը հրել բացելով մտել են 1933 թ. ծնված Հրաչիկ Խ.-ի տուն, ծեծի ենթարկել նրան և կնոջը` 1937 թ. ծնված Կասյա Խ.-ին, կապել նրանց, պահանջել և ստացել 300.000 դրամ, 50.000 ռուբլի, մոտ 450.000 դրամ արժողության ոսկյա զարդեր և դիմել փախուստի:
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: