Ոստիկանները հայտնաբերեցին ավազակային հարձակում կատարողներին
Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողներն օրերս բաժին են հրավիրել 1996 թ. ծնված Նարեկ Մ.-ին: Նա հաղորդում է տվել, որ սեպտեմբերի վերջին Երևանի Սեբաստիայի և Լենինգրադյան փողոցների խաչմերուկի մոտ իրեն են մոտեցել 2 անծանոթ անձինք, խաբեությամբ ուղեկցել Սեբաստիայի փողոցի հարակից այգի, ծեծի ենթարկել և դանակի սպառնալիքով հափշտակել պարանոցի շղթան` խաչով, ոչ թանկարժեք մետաղից պատրաստված թևնոց, արևային ակնոցներ և գրպանի փոքր դանակ:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված անձինք են՝ 1962 թ. ծնված Քյարամ Մ.-ն և 1981 թ. ծնված Հակոբ Հ.-ն, որոնք տարված բացատրական աշխատանքների շնորհիվ ներկայացել են ոստիկանության բաժին:
Հափշտակվածը մասամբ առգրավված է:
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: