Ոստիկանները բերման են ենթարկել սուպերմարկետ ներխուժած և գումար պահանջած անձին
Հունվարի 17-ին, ժամը 03.15-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել «ՍԱՍ» սուպերմարկետի մենեջերը և հայտնել, որ անհայտ անձը զինված մտել է Բաղրամյան պողոտայի սուպերմակետ և գումար պահանջել:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 02.40-ին, անհայտ անձը սև գլխարկով և ակնոցներով, աշխատակցից գրությամբ պահանջել է գումար և սպառնացել, որ իր մոտ զենք և պայթուցիկ կա, և կպայթեցնի սուպերմարկետը, սակայն աշխատակցի կողմից մերժում ստանալով` ատրճանակի նմանվող առարկան ուղղելով վերջինիս կողմը, հեռացել է՝ պահանջելով իրեն չհետևել:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Արաբկիրի բաժնի ծառայողները, ավազակային հարձակում կատարելու կասկածանքով, հունվարի 20-ին, ժամը 8.45-ին, իր տնից բերման են ենթարկել 1999 թ. ծնված Աշոտ Մ.-ին:
Նույն օրը Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշման համաձայն՝ Աշոտ Մ.-ի բնակարանի խուզարկությամբ հայտնաբերվել է գազային ատրճանակ և ինքնաշեն պայթուցիչի նմանվող, էլեկտրական լարերով փաթաթված պլաստմասսե տարա:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Աշոտ Մ.-ն ձերբակալվել է:
Նախաքննությունը շարունակվում է:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: