Ավտոմեքենայից գողություն կատարողին հայտնաբերեցին
21.10.2015 10:25
Գողություն
Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Երևանի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 23/1 հասցեի մոտից բերման են ենթարկել 1976 թ. ծնված Համլետ Մ.-ին, ով տվել է խոստովանական բացատրություն, որ փետրվարին ՐաֆՖու փողոցում գտնվող եկեղեցու մոտ կայանված, 1981 թ. ծնված Արթուր Խ.-ին պատկանող «ՎԱԶ-21110» մակնիշի ավտոմեքենայի դուռը տեխնիկական միջոցների գործադրմամբ բացելով՝ սրահից գողացել է 20.000 դրամ, 1.000 ռուբլի և 20 դոլար:
Կատարվում է հետաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: