ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ավազակային հարձակում բենզալցակայանում

18.12.2012 12:32 Ավազակություն
Ավազակային հարձակում բենզալցակայանում

Դեկտեմբերի 18-ի գիշերը, ժամը 04.10-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնում  ահազանգ է ստացվել, որ անհայտ անձը ժամը 03.30-ին բենզինով լի տարայով մոտեցել է Ռուբինյանց փողոցում գտնվող բենզալցակայանին և 25 և 28 տարեկան աշխատակիցներից գումար պահանջել` սպառնալով, որ եթե չկատարեն իր պահանջը, մոտը եղած բենզինով կայրի նրանց:
Հանդիպելով աշխատակիցների մերժմանը՝ անծանոթը մոտը եղած տարայի բենզինը լցնելով լցակայանի աշխատասենյակի հատակին և նրանց վրա՝ այրել է:
Ժամը 05.45-ին աշխատակիցներն այրվածքներով տեղափոխվել են Երևանի այրվածքաբանության կենտրոն:
Փաստի առթիվ ոստիկանության Նոր Նորքի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական  օրենսգրքի 34-104 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 5-րդ, 8-րդ կետերով և 175 հոդվածի 1-ին մասով:
Ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումներ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ:
Նախաքննությունը շարունակվում է:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: