Ավազակային հարձակում դեղատանը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Նոյեմբերի 14-ին, ժամը 2-ին ոստիկանություն դիմած դեղատներից մեկի գիշերային հերթապահը հայտնեց, որ շուրջ մեկ ժամ առաջ մեկը մտել է Աճառյան փողոցի դեղատուն ու դանակի սպառնալիքով դրամարկղից հափշտակել 156.000 դրամ:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ու Ավանի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած անհետաձգելի օպերատիվ-հետախուզական ծավալուն միջոցառումների շնորհիվ մոտ 2 ժամ անց հանցագործությունը բացահայտվեց:
Ավազակային հարձակումը կատարելու կասկածանքով ոստիկանության Ավանի բաժանմունք բերման ենթարկվեց Ավանի բնակիչ 1982 թվականին ծնված Էդուարդ Մելքոնյանը:
Ձեռնարկվում են միջոցառումներ հափշտակված գումարն ու հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ:
Էդուարդ Մելքոնյանը ձերբակալված է:
Դեպքին առավել մանրամասն կներկայացնենք առաջիկայում:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: