1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ավազակային հարձակում «Առինջ մոլ»-ում. կասկածյալը հայտնաբերվեց

24.09.2018 13:33 Ավազակություն
Ավազակային հարձակում «Առինջ մոլ»-ում. կասկածյալը հայտնաբերվեց

Սեպտեմբերի 22-ին, ժամը 20.30-ին, մի քաղաքացուհի ոստիկանությունում հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 17.00-ի սահմաններում, Աբովյան քաղաքի «Առինջ Մոլլ» տոնավաճառի հետնամասում անհայտ անձը դանակի սպառնալիքով իրենից հափշտակել է 8.500 դոլարին համարժեք 4.120.000 դրամ:
Ոստիկանության Կոտայքի բաժնի, մարզային վարչության եւ Աբովյանի քննչական բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական եւ քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ավազակային հարձակումը կատարել է 1995 թ. ծնված Ռոմեն Հ.-ն:
Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցված քրեական գործի շրջանակներում ոստիկանության Հրազդանի բաժնի, Ծաղկաձորի բաժանմունքի եւ Կոտայքի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում սեպտեմբերի 23-ին, ժամը 15.00-ին, Ծաղկաձոր քաղաքի Օրբելի Եղբայրների փողոցից հայտնաբերվել եւ ոստիկանության Հրազդանի բաժին բերման է ենթարկվել Ռոմեն Հ.-ն։ Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է իրեղեն ապացույց հանդիսացող 1.200 դոլար, 176.100 դրամ եւ «Պիրատ» գրառմամբ ծալովի դանակ: Հայտնաբերվածն առգրավվել է:
Կատարվում է նախաքննություն։

***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: