ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ավազակային հարձակման անհաջող փորձ. 26-ամյա երիտասարդը հայտնաբերվել է

25.08.2022 13:20 Ավազակություն
Ավազակային հարձակման անհաջող փորձ. 26-ամյա երիտասարդը հայտնաբերվել է

Ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախույզները, ավազակային հարձակում կատարելու կասկածանքով, օգոստոսի 24-ին, ժամը 05.20-ին, Բագրատունյաց և Արարատյան փողոցների խաչմերուկում ձերբակալել և բաժին են ներկայացրել 26-ամյա մի երիտասարդի: Պարզվել է, որ նա դիմակավորված մտել է վարկային կազմակերպություններից մեկի Բագրատունյաց փողոցի մասնաշենք և «Ֆ-1» տեսակի նռնակի սպառնալիքով փորձել գումար հափշտակել, սակայն կազմակերպության աշխատակիցների կողմից ազդանշանային համակարգը միացնելու պատճառով հանցագործությունն ավարտին չի հասցրել և դիմել է փախուստի:
26-ամյա երիտասարդը ներկայացվել է նախաքննական մարմին:
Նախաձեռնվել է քրեական վարույթ:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: