ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Մալաթիայի ոստիկանները ավազակության դեպք են բացահայտել

13.09.2022 11:23 Ավազակություն
Մալաթիայի ոստիկանները ավազակության դեպք են բացահայտել

Սեպտեմբերի 12-ին, ժամը 01.41-ին, ոստիկանության Մալաթիայի բաժին հաղորդում տված 58-ամյա տղամարդը հայտնել է, որ սեպտեմբերի 11-ի ժամը 15.00-ին Իսակովի պողոտայում ոմն Արսեն ձեռքերով և ոտքերով բազմաթիվ հարվածներ է հասցրել իրեն՝ պատճառելով մարմնական վնասվածքներ, ապա հափշտակել է 35.000 դրամ, ՀՀ և ՌԴ անձնագրերը և բջջային հեռախոսը:

Ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է արարքը կատարողի ինքնությունը: 43-ամյա տղամարդը Իսակովի պողոտայի շենքերից մեկի հարակից վագոն-տնակում հայտնաբերվել, ձերբակալվել և բերվել է բաժին: Նա ներկայացվել է նախաքննական մարմին:
Կատարվում է նախաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: