Ավազակության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց ոստիկանների համատեղ միջոցառումների արդյունքում
12.05.2021 10:35
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության ՔՈ գլխավոր վարչության, ՃՈ, Արտաշատի և Շենգավիթի բաժինների ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում մայիսի 11-ին, ժամը 23.05-ին, Նորագավիթի 1-ին փողոցում հայտնաբերվել և Արտաշատի բաժին բերման է ենթարկվել ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի (Ավազակությունը) մեղադրանքով հետախուզվող 38-ամյա Վարդան Մ.-ն:
Վարդան Մ.-ն ձերբակալվել և տեղափոխվել է ՁՊՎ:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: