Ավազակության համար հետախուզվողը Մոսկվայում ներկայացել է հայ ոստիկաններին
05.11.2018 12:29
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Աշտարակի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ ՌԴ Մոսկվա քաղաքում գտնվող օպերատիվ խմբին ինքնակամ ներկայացել և նոյեմբերի 3-ին, ժամը 00.45-ին, ՀՀ է տեղափոխվել 1985 թ. ծնված Խդր Ա.-ն, որը 2017թ. հուլիսի 13-ից Աշտարակի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի (ավազակությունը) 2-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: