Ավազակության համար հետախուզվողը` Էջմիածնում
09.02.2018 15:18
Հետախուզվողի հայտնաբերում

Փետրվարի 8-ին, ժամը 21.20-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները Էջմիածին քաղաքի Ալավերդյան փողոցից բերման են ենթարկել 1983 թ. ծնված Վիգեն Կ.-ին, որը փետրվարի 8-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի (ավազակությունը) 1-ին մասի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: