Ավազակության մեղադրանքով հետախուզվողը տեղափոխվեց Հայաստան
28.07.2022 11:19
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության ՔՈ գլխավոր վարչության և ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ ծառայողների համատեղ օպերատիվ խմբի կողմից հուլիսի 27-ին Բուխարեստ-Աթենք-Երևան չվերթով Հայաստան է տեղափոխվել 25-ամյա Դանիել Ս.-ն, որը 2019 թ. դեկտեմբերի 27-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի մեղադրանքով:
Նա փոխանցվել է ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողներին:
Խափանման միջոցը՝ կալանք:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: