ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ավազակության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց Դոնի Ռոստով քաղաքում

Ավազակության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց Դոնի Ռոստով քաղաքում

ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ և ՌԴ ՆԳՆ ՔՀԳՎ ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Դոնի Ռոստով քաղաքում հայտնաբերվել, ձերբակալվել և հունվարի 26-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ օպերատիվ-ուղեկցող խմբի կողմից Հայաստան է տեղափոխվել 48-ամյա Սերգեյ Մ.-ն: Նա 2012 թ. մարտի 2-ից ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էր ավազակության մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: