Ավազակության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց Բագրատաշենի սահմանային անցակետում
 
                                            Մարտի 21-ին Բագրատաշենի սահմանային վերահսկողության բաժնից ոստիկանության Նոյեմբերյանի բաժին բերման է ենթարկվել 35-ամյա Սպարտակ Գ.-ն, որը փետրվարի 7-ից ՌԴ Տոմսկի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 162-րդ հոդվածի (Ավազակությունը) 3-րդ մասի մեղադրանքով: 
 Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին:
 Խափանման միջոցը՝ կալանք:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
    					 
    					 
    					 
    					 
    					