Քրեական հետախույզները ավազակության դեպք են բացահայտել. 23-ամյա երիտասարդը ձերբակալվել է
Մարտի 21-ին, ժամը 03.42-ին, ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել էր, որ մի տղամարդ զենքի սպառնալիքով Մոսկովյան փողոցի խանութից գողացել է փող և ծխախոտ:
Դեպքի վայր մեկած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 02.30-ի սահմաններում անհայտ անձը մոտեցել է կրպակին և ցույց տալով զենքի նմանվող առարկա՝ պահանջել է փող և ծխախոտ, ապա հափշտակելով դրանք՝ հեռացել է:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Կենտրոնական բաժնի քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած միջոցառումներով պարզվել է անհայտ անձի ինքնությունը:
Ոստիկանության Կենտրոնական բաժնի և Մարաշի բաժանմունքի քրեական հետախույզների բացատրական աշխատանքի շնորհիվ մարտի 22-ին 23-ամյա երիտասարդը ներկայացել է Կենտրոնական բաժին: Նա ներկայացվել է նախաքննական մարմնին, տվել խոստովանական ցուցմունք և ձերբակալվել:
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: