ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ավազակություն կատարած երիտասարդը հայտնաբերվեց Բյուրեղավանում

23.03.2023 12:38 Ավազակություն
Ավազակություն կատարած երիտասարդը հայտնաբերվեց Բյուրեղավանում

Մարտի 22-ին, ժամը 21.10-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում տված 34-ամյա տղամարդը հայտնել էր, որ ժամը 20.30-ին Կոմիտասի պողոտայում իրեն է մոտեցել ոմն Արամ և զենքի սպառնալիքով հափշտակել զինվորական փաստաթղթերը, անձնագիրը, լիցքավորման սարքը, բջջային հեռախոսը և փող:
Արաբկիրի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում մարտի 22-ին Բյուրեղավան քաղաքի Վազգեն Սարգսյան փողոցում հայտնաբերվել, ավազակային հարձակում կատարելու համար ձերբակալվել և ոստիկանության Արաբկիրի բաժին է տեղափոխվել բյուրեղավանցի 21-ամյա մի երիտասարդ: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են կռփազենք և գողոն հանդիսացող փողն ու բջջային հեռախոսը:
Երիտասարդը ներկայացվել է նախաքննական մարմին:
Կատարվում է նախաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: