1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ավազակություն Ազատության հրապարակում. ոստիկանների բացահայտումը

28.04.2021 12:08 Ավազակություն
Ավազակություն Ազատության հրապարակում. ոստիկանների բացահայտումը

Ապրիլի 26-ին, ժամը 19.20-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Ազատության հրապարակում երկու հոգի դանակով սպառնացել են իր ընկերոջը և գողացել բջջային հեռախոսը:
Ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները պարզել են, որ ժամը 19.20-ին 16-ամյա պատանին երկու ընկերների հետ եղել են Ազատության հրապարակում, երբ նրանց է մոտեցել մի անծանոթ երիտասարդ և զանգելու պատրվակով խնդրել բջջային հեռախոսը: Մերժում ստանալուց հետո վիճաբանություն է սկսվել նրանց միջև, որի ընթացքում երիտասարդը դանակով խփել է պատանիներից երկուսի ձեռքերին, ապա դանակի սպառնալիքով հափշտակել մյուս պատանու բջջային հեռախոսն ու դիմել փախուստի:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվել է, որ հանցարարքը կատարողի ինքնությունը:
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ ապրիլի 27-ին 17-ամյա կասկածյալը ներկայացել է Նոր Նորքի բաժին, որտեղից ներկայացվել է Կենտրոնական բաժին և ձերբակալվել:
Կատարվում է նախաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: