1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ավազակություն Ազատության հրապարակում․ Կենտրոնականի ոստիկանների բացահայտումը

29.04.2021 17:16 Ավազակություն

Ապրիլի 26-ին ոստիկանություն զանգած երիտասարդը հայտնել էր, որ Ազատության հրապարակում իր ընկերոջը երկու հոգի դանակով սպառնացել են և գողացել բջջային հեռախոսը: Տեղեկությունը փոխանցվեց ոստիկանության Կենտրոնական բաժին, որտեղից էլ օպերատիվ խումբը մեկնեց դեպքի վայր: Պարզվեց, որ 16-ամյա մի պատանի ընկերների հետ եղել է Ազատության հրապարակում, երբ նրանց է մոտեցել անծանոթ մի տղա և խնդրել բջջային հեռախոսը: Մերժում ստանալով` տղան վիճել է պատանիների հետ, ապա դանակով հարվածել նրանց ձեռքերին, ապա դանակի սպառնալիքով հափշտակել բջջային հեռախոսն ու փախել:
Ավազակության հատկանիշներով հարուցվեց քրեական գործ:
Կենտրոնականի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ դանակով սպառնացողը մայրաքաղաքի Վիլնյուսի փողոցի 17-ամյա բնակիչ է: Կենտրոնականի ոստիկաններին օգնության եկան Նոր Նորքի բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողները: Նրանց բացատրական աշխատանքի արդյունքում ապրիլի 27-ին 17-ամյա տղան ինքնակամ ներկայավավ Նոր Նորքի բաժին, որտեղից էլ տեղափոխվեց Կենտրոնական բաժին և ձերբակալվեց:
Նախաքննությունը շարունակվում է:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: