Կենտրոնականի ոստիկանները երկու օր անց հայտնաբերեցին ավազակության մեջ կասկածվողին
Օգոստոսի 27-ին, ժամը 9.25-ին, 1-02 զանգած քաղաքացին հայտնել էր, որ րոպեներ առաջ մայրաքաղաքի Քաջազնունու փողոցում անհայտ անձը գազ է փչել 72-ամյա մորաքրոջ աչքերին, գցել գետնին և հափշտակել նրա հեռախոսն ու պայուսակը, որի մեջ եղել է 300 դոլար և 520 հազար դրամի ադամանդե քարեր:
Մեկնել են Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ղեկավարներ ու քննիչ:
Փաստի առթիվ ավազակության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Քրեական ոստիկանության գլխավոր ու Երևան քաղաքի վարչությունների և Կենտրոնական բաժնի ծառայողների համատեղ միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված արարքը կատարել է Արարատյան փողոցի բնակիչ, 30-ամյա մի տղամարդ: Պարզվել է նաև, որ նա դեպքի վայր է գնացել մորաքրոջ որդու «Օպելով», որը վարել է հայրը:
Օգոստոսի 29-ին, ժամը 9-ին, ավազակություն կատարելու հիմնավոր կասկածով, Արարատյան փողոցում 30-ամյա տղամարդը ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Կենտրոնական բաժին:
Նախապատրաստված փաստաթղթերն ուղարկվել են քննչական բաժին: Հանգամանքները պարզվում են:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: