Քանաքեռ-Զեյթունի ոստիկանները բացահայտեցին ավազակությունը
Սեպտեմբերի 18-ին, ժամը 12.20-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած կինը հայտնել է, որ նույն օրը, ժամը 10.30-ին, իր ծանոթը, դանակն իր պարանոցին պահելով և վնաս պատճառելու սպառնալիքով, պահանջել է գումար ու ոսկեղեն, դանակով վնասել է ձեռքը, մեկ անգամ բռունցքով հարվածել դեմքին, վերցրել բջջային երկու հեռախոս ու ոսկյա մատանի, այնուհետև դանակն իր մեջքին պահած` բռնաբարել է իրեն ու դիմել փախուստի:
Հաղորդումը փոխանցվել է ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին, որտեղից էլ օպերատիվ խումբը մեկնել է դեպքի վայր:
Քրեական հետախույզների ձեռնարկած միջոցներով պարզվել է ծանոթի ինքնությունը: Երևան քաղաքի և Տավուշի մարզային վարչությունների ու Նոյեմբերյանի բաժնի ծառայողների հետ համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում 28-ամյա հրազդանցին հայտնաբերվել է Դեղձավան գյուղում, ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են քննչական բաժին: Հանգամանքները պարզվում են:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: