ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ավանի ոստիկանները պարզել են կասկածյալի ինքնությունը. նա ներկայացել է ոստիկանություն

07.02.2020 14:26 Գողություն
Ավանի ոստիկանները պարզել են կասկածյալի ինքնությունը. նա ներկայացել է ոստիկանություն

Հունվարի 22-ին, ժամը 09.12-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժին հաղորդում էր ստացվել, որ նույն օրը, ժամը 02.30-ից ժամը 08.30-ն ընկած ժամանակահատվածում, տեխնիկական միջոցների գործադրմամբ շարժիչի կափարիչը բացելով, Ռուբինյանց փողոցի շենքերից մեկի բակում կայանված «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայից գողացել են օդակարգավորիչը՝ օդազտիչ մեխանիզմով:
Ոստիկանության Ավանի բաժանմունքի ՔՀ խմբի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է գողությունը կատարողի ինքնությունը: Բացատրական աշխատանքի շնորհիվ փետրվարի 6-ին, ժամը 17.40-ին, նա ներկայացել է Ավանի բաժանմունք և տվել խոստովանական բացատրություն:
Նախապատրաստվում են նյութեր:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: