1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ավանում կատարված բնակարանային գողությունը բացահայտվեց

17.07.2019 16:23 Գողություն

Հուլիսի 9-ին, ժամը 20.40-ին, Ավանի Խուդյակով փողոցի մի բնակիչ ոստիկանության Նոր Նորքի բաժին հաղորդում էր տվել, որ նույն օրը, ժամը 08.30-ից 19.30-ն ընկած ժամանակահատվածում, տեխնիկական միջոցների գործադրմամբ պատուհանի ճաղավանդակը պոկել, ապակին կոտրել և տնից գողացել են «Կասիո» տեսակի ժամացույց, 1 շիշ կոնյակ և գումար:
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի և Ավանի բաժանմունքի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, գողությունը կատարելու կասկածանքով, հուլիսի 16-ին, ժամը 14.00-ին, Ավանի 6-րդ փողոցից բերման են ենթարկել ջերմուկցի 44-ամյա մի տղամարդու:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Տղամարդը ձերբակալված է:
Կատարվում է նախաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: