ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Վիճաբանությունը Հանքավանում ավարտվել էր ծեծով

Հոկտեմբերի 20-ին, ժամը 10.25-ին, հիվանդանոցից ոստիկանության Հրազդանի բաժնում հաղորդում էր ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել 1987 թ. ծնված Սեդրակ Բ.-ն և հայտնել, որ իրեն ծեծի են ենթարկել:
Պարզվել է, որ հոկտեմբերի 19-ին, ժամը 23.00-ի սահմաններում, Հանքավան գյուղում, վիճաբանության ժամանակ, նրան ծեծի է ենթարկել կնոջ քեռին` ոմն Հրայր:
Սեդրակ Բ.-ին տրվել է դատաբժշկական փորձաքննության ուղեգիր:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Հրայրը 1975 թ. ծնված Հրայր Մ.-ն է, որը հոկտեմբերի 27-ին, ժամը 12.00-ին, ներկայացել է բաժին:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: