Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունն ամփոփեց 2017 թվականի աշխատանքը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
17.01.2018 17:38
Համակարգի լրատու
Հունվարի 16-ին ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Անուբաղ Համբարյանի ղեկավարությամբ ամփոփվեց նաև ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության նախորդ տարվա աշխատանքը՝ սպասարկման որակի բարելավումից ծառայողների կարգապահություն: Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին անձնագրային և վիզանների վարչության գործունեությանն առնչվող՝ իրավական ոլորտում կատարված բարեփոխումները: Անուբաղ Համբարյանը դրական գնահատեց անձնագրային և վիզաների վարչության նախորդ տարվա աշխատանքը՝ կոնկրետ հանձնարարականներ տալով քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակն ավելի բարձրացնելու ուղղությամբ: