Ընտանեկան վիճաբանություն և՝ դատաբժշկի ուղեգիր
24.06.2015 10:30
Մարմնական վնասվածք
Հունիսի 22-ին, ժամը 14.05-ին, հիվանդանոցից ոստիկանության Դիլիջանի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «որովայնի փափուկ հյուսվածքների սալջարդ» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 1978 թ. ծնված Լուսինե Ե.-ն:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ կնոջը վնասվածքը պատճառել է ամուսինը` 1967 թ. ծնված Վաղինակ Ա.-ն՝ վիճաբանության ժամանակ ոտքով հարվածելով որովայնին:
Լուսինե Ե.-ին տրվել է դատաբժշկի ուղեգիր:
Կատարվում է հետաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: