ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ավտոբուսում ուղևորուհուց դրամապանակ գողացողը հայտնաբերվել և խոստովանել է հանցանքը

13.12.2013 12:47 Գողություն

Դեկտեմբերի 11-ին, ժամը 11.10-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ Ամիրյան փողոցում` թիվ 58 երթուղու ավտոբուսի սրահում, գողացել են 1967 թ. ծնված Սուսաննա Դ.-ի անձնագիրը և դրամապանակը, որի մեջ եղել է կանխիկ գումար և բանկային քարտ:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի 6-րդ բաժանմունքի ծառայողները նույն օրը, ժամը 20.40-ին, գողությունը կատարելու կասկածանքով բերման են ենթարկել 1982 թ. ծնված Սուրեն Ա.-ին, որը խոստովանել է հանցանքը:
Կատարվում է հետաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: