ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ավտոգողություն հիվանդանոցի կայանատեղիում. Մաշտոցի ոստիկանների բացահայտումը

11.09.2023 12:37 ԱՄՏ-ի փախցնել
Ավտոգողություն հիվանդանոցի կայանատեղիում. Մաշտոցի ոստիկանների բացահայտումը

Սեպտեմբերի 9-ին, ժամը 12.25-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում տված տղամարդը հայտնեց, որ գողացել են սեպտեմբերի 8-ից «Արմենիա» բժշկական կենտրոնի կայանատեղիում գտնվող «ՎԱԶ-2107» մակնիշի իր մեքենան:
Մեկնել է բաժնի օպերատիվ խումբը: Նախաձեռնվել է քրեական վարույթ, իրականացվել անհետաձգելի գործողություններ: Իսկ քրեական հետախույզների ստացած օպերատիվ տվյալն իրացնելիս պարզվել է, որ մեքենան գողացել է Գեղարքունիքի մարզի բնակիչ, 27-ամյա մի երիտասարդ:
Հաջորդ օրը, ժամը 9.40-ին, երիտասարդը հայտնաբերվել է Ծովագյուղի իր տանը, գողություն կատարելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվել և, գողացած մեքենայով հանդերձ, տեղափոխվել է բաժին:
Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: