ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ավտոլվացման կետից կատարված գողությունը բացահայտվեց

19.03.2013 16:01 Գողություն

Մարտի 3-ին, ժամը 17.00-ին, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին էր դիմել  46-ամյա մի տղամարդ և հայտնել, որ մարտի 2-ի ժամը 21.00-ից  մինչև մարտի 3-ի ժամը 15.00-ն ընկած ժամանակահատվածում Զաքարիա Սարկավագի փողոցում գտնվող, իրեն պատկանող ավտոլվացման կետի աշխատակիցն  իր մոտ եղած բանալիով դուռը բացելով՝ ավտոլվացման կետից գողացել է ավտոլվացման սարք, հսկիչ դրամարկղային 2 մեքենա, «ԴՎԴ» նվագարկիչ և հեռուստացույց` պատճառելով 450.000 դրամի նյութական վնաս:
Մարտի 18-ին, ժամը 13.30-ին, ոստիկանության  ծառայողներն այդ  գողությունը կատարելու կասկածանքով բերման են ենթարկել Երևան քաղաքի բնակիչ, 1981 թ. ծնված Կարլեն Խ.-ին, որը տվել է խոստովանական բացատրություն:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Նախաքննությունը շարունակվում է:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: