ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ավտոմասի գողությունը բացահայտվեց

30.08.2019 17:23 Գողություն

Օգոստոսի 29-ին, ժամը 18.30-ին, Մասիսի քրեական հետախույզները, գողություն կատարելու կասկածանքով, իր տնից բերման են ենթարկել Արգավանդ գյուղի բնակիչ 49-ամյա մի տղամարդու: Նա տվել է խոստովանական բացատրություն, որ երկու օր առաջ իրենց գյուղի կենտրոնական փողոցի մի տան դիմաց լցված ավտոմեքենաների օգտագործված պահեստամասերի միջից գողացել է «Մերսեդեսի» ղեկային համակարգ և տեղափոխել իր տան բակ:
Ղեկային համակարգը վերցվել է: Նախապատրաստվում են նյութեր:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: