ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ավտոմեքենա փախցնողներն ու ավտոմեքենան հայտնաբերվել են

23.12.2013 11:54 ԱՄՏ-ի փախցնել

Դեկտեմբերի 23-ին, ժամը 01.10-ին, ոստիկանության Իջևանի բաժին է դիմել 1972 թ. ծնված Համլետ Խ.-ն` հայտնելով, որ դեկտեմբերի 22-ին, ժամը 21.00-ի սահմաններում, Բլբուլյան փողոցի թիվ 105 շենքի մոտից փախցրել են իր «ԻԺ» մակնիշի ավտոմեքենան:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ավտոմեքենան փախցրել են 1983 թ. ծնված Վարսամ Օ.-ն և 1994 թ. ծնված Արմեն Խ.-ն:
Ավտոմեքենան հայտնաբերվել է Վարսամ Օ.-ի տան բակում:
Կատարվում է հետաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: