Ավտոմեքենա՝ համացանցային խարդախությամբ
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության  ծառայողները  մայիսի 22-ին, ժամը 12.30-ին, Երևան քաղաքի Նուբարաշենի 6-րդ փողոցի բնակարաններից մեկից,  խարդախություն կատարելու կասկածանքով,  բերման են ենթարկել 1990 թ. ծնված  Էդգար Դ.-ին: Նա խոստովանել է, որ   ապրիլին համացանցային մի կայքէջի միջոցով ավտոմեքենա գնելու պատրվակով ծանոթացել է ոմն Ռոբերտի հետ և չարաշահելով վերջինիս վստահությունը` 20 օրյա ժամկետում 1500  դոլար վճարելու պայմանով տիրացել է նրան պատկանող «ԳԱԶ-31100» մակնիշի ավտոմեքենային, որն էլ մաս-մաս վաճառել է:
Պարզվել է, որ  Ռոբերտը 1988 թ. ծնված  Ռոբերտ Հ.-ն է, որից  ընդունվել է հաղորդում:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
    					 
    					 
    					 
    					 
    					