1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Աշտարակի ոստիկանները ավտոմեքենայի գողության դեպք են բացահայտել

11.10.2022 11:04 Գողություն

Սեպտեմբերի 29-ի առավոտյան 1-02 զանգած քաղաքացին հայտնում էր, որ Աշտարակի Արարատյան փողոցում կայանված իր մեքենան գողացել են: Հաղորդումը փոխանցվեց ոստիկանության Աշտարակի բաժին, որտեղից դեպքի վայր մեկնեց օպերատիվ-քննչական խումբը: Արագածոտնի մարզի քննչական վարչությունում նախաձեռնվեց քրեական վարույթ: Աշտարակի քրեական հետախույզները ձեռնարկեցին օպերատիվ միջոցառումներ` համագործակցելով համայնքային ոստիկանների հետ: Տարաբնույթ գործողություններն արդյունք տվեցին մոտ մեկ շաբաթ անց. հոկտեմբերի 5-ին ստացվեց տեղեկություն, թե ով կարող էր կատարած լինել ավտոգողությունը: Աշտարակի ոստիկանները մեկնեցին Արմավիրի մարզ և Հացիկ գյուղ տանող ճանապարհին ձերբակալեցին ու, գողացված մեքենայով հանդերձ, բաժին տեղափոխեցին Հացիկ գյուղի բնակիչ, 35-ամյա մի տղամարդու:
Տղամարդը ներկայացվել է նախաքննություն իրականացնող մարմին: Գողացված մեքենան տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք: Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: