ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ավտոմեքենայի դռան ապակին կոտրել և ձայնարկիչ էր գողացել

21.08.2014 11:35 Գողություն

Օգոստոսի 19-ին, ժամը 11.45-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1972 թ. ծնված Ալբերտ Հ.-ին:
Պարզվել է, որ նա մարտի 2-ին Նորքի 8-րդ զանգվածի թիվ 36 շենքի բակում կայանված «ՎԱԶ-21011» մակնիշի ավտոմեքենայիի դռան ապակին կոտրելով` սրահից գողացել է ձայնարկիչը:
Կատարվում է հետաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: