ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ավտոմեքենայի առևանգման դեպքը բացահայտվել է

10.02.2021 14:51 ԱՄՏ-ի փախցնել
Ավտոմեքենայի առևանգման դեպքը բացահայտվել է

Փետրվարի 9-ին, ժամը 07.50-ին, ոստիկանություն ահազանգած քաղաքացին հայտնել էր, որ առևանգել են իր «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենան:
Ոստիկանության Սպիտակի բաժնից մեկնած օպերատիվ խմբի ծառայողներին տղամարդը հաղորդում էր տվել, որ Վանաձոր քաղաքում մի անծանոթ տղամարդ կանգնեցրել էր իր վարած «Մերսեդես Բենց» ավտոմեքենան և խնդրել տեղափոխել Գյումրի։ Ճանապարհին՝ Շիրակամուտ համայնքի վարչական տարածքում, ուղևորն առաջարկել էր անձամբ վարել ավտոմեքենան: Վարորդը համաձայնել էր, սակայն տեղերը փոխելու ժամանակ վարորդը դեռ չնստած՝ անծանոթը մեքենան առևանգել էր:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողները ավտոմեքենան հայտնաբերեցին Գյումրի քաղաքի Սայաթ-Նովայի փողոցում՝ վթարված ու առանց վարորդի:
Ոստիկանության Լոռու մարզային վարչության, Սպիտակի և Կումայրիի բաժինների ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում փետրվարի 9-ին, ժամը 16.05-ին, Գյումրի քաղաքում հայտնաբերվել և, մեքենան առևանգելու կասկածանքով, ոստիկանության Սպիտակի բաժին բերման է ենթարկվել գյումրեցի 27-ամյա մի տղամարդ։ Նա տվել է խոստովանական բացատրություն:
Կատարվում է նախաքննություն։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: