Ավտոմեքենան հայտնաբերվել է անսարք վիճակում
Հոկտեմբերի 10-ին, ժամը 16.20-ին, ոստիկանության Նոյեմբերյանի բաժին է դիմել 71-ամյա մի տղամարդ և հայտնել, որ նույն օրը, ժամը 14.00-ի սահմաններում, Սարգիս Բ.-ն փախցրել է Վրաստանի սահման-Ալավերդի ճանապարհի 6-րդ կմ-ին կայանված իր  «ՎԱԶ-2103»  մակնիշի ավտոմեքենան:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ, նույն օրը, ժամը 19.30-ին, ավտոմեքենան անսարք վիճակում հայտնաբերվել է Լուսաձոր գյուղի սկզբնամասում և հանձնվել տիրոջը:
Նույն օրը, ժամը  22.15-ին, 1976 թ. ծնված  Սարգիս Բ.-ն բերման է ենթարկվել բաժին:
Կատարվում է հետաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
    					 
    					 
    					 
    					 
    					