ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ավտոմեքենաներից գողացել է էլեկտրական մարտկոցներ և անվադողեր

23.01.2015 14:16 Գողություն
Հունվարի 22-ին ոստիկանության Կապանի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Սյունիքի մարզի Վարդավանք գյուղի բնակիչ ոմն Միշո գողություններ է կատարում:  
Ձեռնարկված  միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ոմն Միշոն  1990 թ. ծնված Միխայիլ Ի.-ն է, որը նույն օրը, ժամը 22.30-ին, բերման է ենթարկվել և ինքնախոստովանական բացատրություն տվել, որ հունվարի 20-ին և 21-ին Կապան քաղաքի Հալիձոր թաղամասում կայանված ավտոմեքենաներից գողացել է էլեկտրական մարտկոցներ և անվադողեր:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը և ավտոմեքենաների սեփականատերերին հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է հետաքննություն:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: