Ավտոմեքենաներից մի շարք գողություններ կատարողը կալանավորվել է
Մայիսի 18-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում էր ստացվել «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի 4 անվադողերը, անվահեծերը, էլեկտրական մարտկոցը և հարակից կայանված ևս երեք ավտոմեքենաների ձայնագրիչները, էլեկտրական մարտկոցները գողանալու, իսկ հունիսի 27-ին` նշված գողությունները կատարելու համար ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողների կողմից 1976 թ. ծնված, նախկինում դատված Արայիկ Մ.-ին բերման ենթարկելու մասին:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Արայիկ Մ.-ն հունիսի 24-ի լույս 25-ի գիշերը «ՎԱԶ-2106» մակնիշի մեկ այլ ավտոմեքենայից փորձել է գողանալ ձայնագրիչը և էլեկտրական մարտկոցը, սակայն հանցագործությունն ավարտին չի հասցրել ու դիմել է փախուստի:
Պարզվել է նաև, որ նա ապրիլին Մեծամոր քաղաքի փողոցներից մեկում կայանված «ՎԱԶ-2107» մակնիշի, իսկ մայիսին Էջմիածին քաղաքի Մաշտոցի փողոցի թիվ 61 շենքի բակում կայանված «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներից գողացել է էլեկտրական մարտկոցները` պատճառելով համապատասխանաբար 30.000 և 27.000 դրամի նյութական վնաս:
Արայիկ Մ.-ն կալանավորված է:
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: